
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի երկրպագուները մտադիր են թագուհու գահակալման 60-րդ հոբելյանին ընդառաջ` նրան 75 մլն եվրո արժողությամբ զբոսանավ նվիրել, – հայտնում է BBC -ին:Թագուհու աջակիցները մի նախագիծ են ձեռնարկել “զբոսանավ կամ ոչ” կարգախոսով, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է դրամական նվիրատվություն կատարել: Հավաքված գումարով նրանք նպատակ ունեն գնել աշախարհի լավագույն 100 զբոսանավերից մեկը :”Մենք դեռևս որևէ արձագանք չենք ստացել Բուքինգեմյան պալատից, սակայն վստահ ենք, թագուհին անչափ ուրախ կլինի”,-հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: