Մոսկվայում դանակահարել են հայազգի լրագրողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում կեսգիշերին մոտ անհայտ անձը դանակով հարձակում է գործել հայտնի լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա: Լրագրողը ստացել է ավելի քան 20 դանակի հարված եւ ուղեղի ցնցում,- հաղորդում է  Itar Tass – ը: Տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ոստիկանների` անհայտ անձը զանգահարել է Ասլանյանին եւ խնդրել նրան դուրս գալ բակ` զրուցելու, սակայն բակում նա ոչ ոքի չի հայտնաբերել: Իսկ վերադառնալիս` տան մուտքի մոտ, անհայտ անձը նրան հասցրել է դանակի մի քանի հարված: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանությունն արդեն ունի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի տեսագրությունը:
Սերգեյ Ասլանյանը “Մայակ” եւ “Էխո Մոսկվի” ռադիոկայանների հաղորդավար է, աշխատել է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում` հեռուստատեսությունում:
 Ինչպես հաղորդում է Life News-ը, վարկածի համաձայն` լրագրողի վրա հարձակումը կապված է վերջերս նրա հետ տեղի ունեցած սկանդալի հետ: Ասլանյանը մայիսի 14-ին, “Մայակ”-ի ուղիղ եթերում Մուհամեդ մարգարեի մասին էր խոսել, ում ելույթը, սակայն, ունկնդիրներից շատերը համարել էին վիրավորական:Ասլանյանի մտերիմներն ու հարազատները վախենում են իրենց կյանքի համար: Ներկայում լրագրողի հիվանդասենյակը հսկվում է ոստիկանների կողմից:




Լրահոս