Հայտնի հայ հեռուստահաղորդավար, շոումեն, «Comedy Club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանին Ռուսաստանում ճանաչում է յուրաքանչյուրը: Գարիկն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Ամենայն հավանականությամբ, նա հիվանդանոցներից մեկում բժիշկ կաշխատեր, եթե չլինեին նրա հետաքրքրությունները: Դեռ ուսանողական տարիներին նա հանդես էր գալիս ՈՒՀԱ-ում (КВН):
Նա հանդես է եկել «Նոր հայեր» («Новые армяне») ակումբում: Այդ ժամանակ Գարիկը հասարակ ուսանող էր և նույնիսկ չէր էլ մտածում փառքի և փողերի մասին: Հումորիստը խաղացել է այդ ակումբում երկար տարիներ:
Իր ապագա կնոջ հետ Գարիկ Մարտիրոսյանը ծանոթացել է շնորհիվ ՈՒՀԱ (КВН)-ի: Հեռավոր 1997թ. նա ելույթների համար մեկնել էր Սոչի, իսկ ապագա կինը` Ժաննան, եկել էր՝ իր հարազատ թիմին երկրպագելու: Գարիկն ու Ժաննան հանդիպեցին, զրուցեցին, սակայն հետո բաժանվեցին: Մեկ տարի անց նրանք կրկին հանդիպեցին և միանգամից որոշեցին ամուսնանալ:
«Comedy Club»-ի գործունեությունը սկսվել է 2005թ., երբ առաջին անգամ հանդիպեցին սցենարիստներ Արթուր Ջանիբեկյանը, Արտակ Գասպարյանը, Գարիկ Խառլամովը, Պավել Վոլյան և Գարիկ Մարտիրոսյանը: Կարճ ժամանակ անց նրանք դարձան գերաստղեր:
Մարտիրոսյանը գտնվում է Ռուսաստանի շոու բիզնեսի 50 ամենահարուստ մարդկանց թվում: Հումորիստի եկամուտները շատ դժվար է հաշվել, քանի որ դա կախված է նրա մասնակցությունից այս կամ այն ծրագրերին, ինչպես նաև` ելույթների քանակից: Մարտիրոսյանն անձնական օրինակով ցույց է տալիս, որ կատակելն այժմ ձեռնտու է: Գարիկը վստահ է, որ հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին աշխատես ինքդ քեզ վրա և ելույթները դարձնես այնպիսին, որ դուր գա հանդիսատեսին:
Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանում ապրում է բավական շքեղ պայմաններում: Նա 6 մլն դոլար արժողությամբ 5 սենյականոց բնակարան ունի Մոսկվայում: Forbes ամսագիրը նրա տարեկան եկամուտը գնահատել է 2.8 մլն դոլար:
Գարիկ Մարտիրոսյանի մեքենան չի զիջում իր շքեղությամբ: Առհասարակ նա հաճախ է սիրում փոխել իր մեքենաները:
Հետաքրքիր փաստեր նրա մասին`
Սիրած խմիչքը- «Ջերմուկ»
Սիրած ուտելիքը- քաբաբ
Սիրած գրողը- Ջեյմս Ջոյս
Սիրած ֆիլմը- «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»
Սիրած դերասանուհին- Ջեսսիկա Լանժ («Տուտսի»)
Սիրած դերասանը, Ուիլ Սմիթ