Դեռ երեկ ուղղաթիռի օդաչուները կարող էին ողջ լինել. ռուսական մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ծանոթանալու այնտեղ անցկացվող զորավարժությունների ընթացքի, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Ми-24 ուղղաթիռը կործանելուց հետո ստեղծված իրադրությանը: Այդ մասին «Կրակոցը վերջ է դրել Բաքվի և Երևանի բանակցային ձեռքբերումներին» վերտառությամբ հոդվածում գրում է «Независимая газета» թերթը: Աղբյուրը նշում է, որ հոդվածի հրապարակման պահին հայկական ուժերը դեռևս չէին կարողացել մոտենալ կործանված ուղղաթիռին:

«Ամենայն հավանականությամբ, ուղղաթիռում գտնվող զինծառայողները զոհվել են: Հայկական կողմը չի բացառում, որ դեռ երեկ նրանք կարող էին ողջ լինել», – ասվում է հոդվածում:

Հեղինակն ընդգծում է, որ չնայած այն բանին, որ Ми-24-ն ընկել է չեզոք գոտում, ադրբեջանցիները կրակի տակ են պահել ուղղաթիռի կործանման վայրը՝ թույլ չտալով հայերին մոտենալ: Այդ իսկ պատճառով Ստեփանակերտը դիմել է Կարմիր Խաչին՝ խնդրելով աջակցել՝ պարզելու հայ զինծառայողների ճակատագիրը:

Հայկական կողմին էլ, անշուշտ, հարցեր կան: Ինչո՞վ էր արդարացված ուղղաթիռի՝ ադրբեջանական դիրքերին այդքան մոտ լինելը: Հանձնարարվել էր թռչել չեզո՞ք գոտում, թե՞ անձնակազմն իրոք հայտնվել էր «ադրբեջանական երկնքում», թեկուզ առանց հետին մտքի, ինչը շատ հնարավոր է, քանի որ որոշ տեղերում հակառակորդներին մի քանի տասնյակ մետրեր են բաժանում:

«Այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք:  Հստակ է, սակայն, մի բան. ճշգրիտ հարվածը խաչ քաշեց բանակցային գործընթացի վրա»,-նշվում է հոդվածը:




Լրահոս