
Մայիսի 28-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2106 մակնիշի երկու ավտոմեքենա: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: