
Թուրքիայի` ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում նախագահի փոփոխությունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միայնակ չի կարողանա հակաթուրքական լինելը: Բաղըշն ասել է, թե ինքը հույս ունի, որ Ֆրանսուա Օլանդի ժամանակաշրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները կակտիվանան: “Կարծում եմ` պարոն Օլանդը բավական խելացի է եւ կհասկանա, որ մեզ նեղացնելը Ֆրանսիայի շահերից չի բխում”,- ասել է նա՝համելելով, որ ԵՄ-ն օրեցօր ավելի շատ է ունենալու Թուրքիայի կարիքը: