
Մինչ G20-ի անդամ երկրների ղեկավարներն աշխարհում տնտեսական իրավիճակի հարցերով հրավիրված գագաթաժողովի անդրանիկ նիստին էին մասնակցում, նրանց տիկնայք այցելել են «Լոուն-պարկ կոալա» արգելոցը: Այնտեղ նրանք հաճույքով գրկել են կոալայի ձագերին, կերակրել կենգուրուներին, մասնակցել ոչխարների խուզմանը:
Այցելությունը կազմակերպել է Ավստրալիայի վարչապետի տիկինը՝ Մարջի Էբբոտը: Նա խոստովանել է, որ միտումնավոր է ընտրել այս արգելոցը, քանի որ կոալաներն ու կենգուրուները հանդիսանում են Ավստրալիայի խորհրդանիշը: