
Մայիսի 25-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի թիվ 33 փողոցի 24-րդ տան մոտակայքում տեղի է ունեցել սողանք: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան մոտակա ճանապարհի հենապատի տեղաշարժման հետևանքով տեղի է ունեցել մոտ 0,5 խմ ծավալով հողազանգվածի տեղաշարժ: ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանը և Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանը: