Բանկոմատից գողացված քարտով կանխիկացրել է զգալի գումար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու և հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 25-ին` առավոտյան, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում բանկից նախաքննական մարմնին տրամադրել են քարտի հաշվի քաղվածքը, ինչպես նաև՝ կանխիկացման գործարքներից մեկի տեսագրությունը։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս