Ուկրաինան շատ նման է Վրաստանին. Ջորջ Սորոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հեղափոխությունը պայքարի ճիշտ մեթոդ չի համարում, սակայն պատրաստվում է օգնել Ուկրաինային: Նման հայտարարություն նա արել է Թբիլիսիում, ուր ժամանել է «Բաց հասարակություն» հիմնադրամի 20-ամյակի տոնակատարության կապակցությամբ:

«Որպես կանոն՝ հեղափոխությունն իրեն չի արդարացնում և չի հանդիսանում արդյունավետ: Կան, իհարկե, բացառություններ, սակայն դա լավ ճանապարհ չէ»,-նշել է Սորոսը՝ պատասխանելով այն մեղադրանքներին, թե իր հիմնադրամն աջակցում է «գունավոր հեղափոխություններին»:

Միաժամանակ Սորոսը հայտարարել է, որ պատրաստ է օգնել «նոր Ուկրաինային, որը շատ նման է Վրաստանին»: Սորոսը վստահ է, որ այսօրվա դրությամբ Վրաստանն ավելի ամուր դիրքերում է, քան Ուկրաինան: Ընդ որում, միլիարդատերի համոզմամբ, անջատված հանրապետությունների վերադարձը ռազմական ճանապարհով բացառվում է:




Լրահոս