Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ», – նշված է որոշման մեջ:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է կառավարության կողմից ներկայացրած 29 հարց, որոնց թվում է նաև սահմանամերձ համայնքներին սոցիալապես օգնելու հարցը:




Լրահոս