
Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացել է պաշտոնից: Պատճառ է հանդիսացել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Ֆարերյան կղզիների թիմից 0:1 հաշվով կրած պարտությունը: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի չորս հանդիպումներում Հունաստանի հավաքականը վաստակել է ընդամենը 1 միավոր:
Ռանիերին և Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Սարիսը հանդիպել են այսօր առավոտյան և որոշել խզել պայմանագիրը: Ռանիերին Հունաստանի հավաքականը գլխավորել էր այս տարվա հուլիսին և փոխարինել Ֆերնանդու Սանտուշին: