“40 հոգի միացել են Հայրիկյան նախագահ նախաձեռնությանը, որն առաջիկա օրերին կտարածվի Հայաստանով մեկ: Կպաշտպանի ԱԻՄ-ն այս նախաձեռնությունը թե ոչ, կորոշի ԱԻՄ քաղխորհուրդը: Նշեմ, որ ես պարտավոր եմ մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ այդ պաշտոնն այսօր բարոյաքաղաքական պաշտոն է, ու ես իմ գործունեությամբ գործել եմ բարոյաքաղաքական դաշտում: Հիմա էլ ունեմ Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու եւ ազգային միասնության ծրագրեր: Աշխարհի որեւէ երկրում չկա մի մարդ, որ իմ նման ներդրում ունենա, սակայն այս պահի դրությամբ ազդեցության նման մակարդակ ունենա”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Անդրադառնալով հինգերորդ գումարման խորհրդարանին` Հայրիկյանը նշեց, որ ոչինչ չի փոխվի, քանի որ “ամեն բան կախված է Սերժ Սարգսյանի նախասիրություններից”: “Եթե արտառոց իրավիճակներ տեղի չունենան (մահեր կամ նաիրիհունանյաններ), առաջիկա հինգ տարիները կանխորոշված են: Ինչքան ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից բան փոխեց,այնքան էլ բան կփոխվի որեւէ այլ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց: Միայն այն դեպքում բան կփոխվի, երբ Սերժ Սարգսյանը չունենա ԱԺ-ում մեծամասնություն”,- շեշտեց Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանն իրեն պարտավոր է համարում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ