Ծեծկռտուք խոճկորի համար. Մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում խոճկորի համար ծեծկռտուք է տեղի ունեցել գործարարների միջեւ, ինչի հետեւանքով նրանցից մեկը մահացել էբհայտնում է lenta.ru -ն: Քննիչների վարկածով` մայիսի 24-ի առավոտյան Նիժեգորոդսկի շրջանի 56-ամյա մի գործարարն այցելել է Չուվաշիայի Կալինինո գյուղի շուկան: Նա գնել է 5 խոճկոր եւ սկսել դրանք բեռնել մեքենան: Այդ ժամանակ նրան է մոտեցել տեղի 36-ամյա մի ձեռնարկատեր ու հայտարարել, թե ինքը ցանկանում է գնել դրանցից մեկը:
Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ գյուղացի ձեռնարկատերն ուժեղ հարվածել է խոզուկներին գնած գործարարին, ինչի հետեւանքով կոտրվել են վերջինիս ատամները: Նա մահացել է` ատամներից մեկը կուլ տալու եւ շնչահեղձ լինելու հետեւանքով:




Լրահոս