Մայիսի 25-ին, ժամը 18.50-ին ոստիկանությունից հայտնել են, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում առկա է հոր, ուր հնարավոր է երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաշիրի Դպրոցականների փողոցի թիվ 9 տան բնակիչ` 2005 թ. ծնված Մարտին Քոչարյանը թաքնվել էր դպրոցի մոտակայքում և նրան վտանգ չի սպառնում: