
Իտալիայի հյուսիսում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ,- հայտնում է news. com -ը:Երկրաշարժի Էպիկենտրոնը, նախնական տվյալներով, գտնվում է Էմիլիա-Ռոմանիա մարզի Մոդենա քաղաքի մոտակայքում: Համաձայն աղբյուրի՝ զոհերի թիվը հասել է 8-ի: Երկրաշարժի վիրավորների թվի մասին չի հաղորդվում: Հաղորդվում է, որ Բոլոնիայում ավերվել են մի քանի շինություններ: