Հրանտ Բագրատյանի խորհուրդն ու տնտեսագետի հորդորը.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվարկային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փորձեց ներկայացնել իր տեսությունը ներկայում դրամի կտրուկ արժեզրկման վերաբերյալ: Ըստ նրա` այս տատանման վրա ազդում են միջազգային և ներքին գործոնները: Ներքինը սեզոնայնությունն է, և տնտեսագիտորեն ոչ մի կապ չկա խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառված բավականին մեծ ծավալի ֆինանսների հետ:,Վիճակագրությունը միշտ կրկնվում է, բայց փոխարժեքը չի գա այն կետին, որ եղել է 1 տարի առաջ, առավել ևս, որ արտահանման խրախուսման քաղաքականություն ենք վարումե,- ասաց Հ. Մնացականյանը: Հ. Մնացականյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց,Հիշեցնելով, որ տնտեսագիտության մեջ սպասումների տեսություն կա, երբ բոլորը խոսում են դոլարի թանկացման մասին, և աժիոտաժ է առաջանում, ինչի դեպքում մարդիկ սխալներ են գործում, զբաղվել իրենց առօրյա հոգսերով, հատկապես նրանք, ովքեր զբաղված չեն միջազգային առևտրով:  Ամբիոնի վարիչը կոչ արեց հանգիստ վերաբերվել դոլարի թանկացմանը, և եթե քաղաքացիները կուտակումներ ունեն դրամով, լավագույն տարբերակը, ըստ նրա, ներդնելն է տնտեսության մեջ, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, ապա ավանդի տեսքով պահ տալ բանկերին: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշել է, որ դոլարի աճը կբերի գնաճի և
խորհուրդ էր տվել բոլոր խնայողությունները պահել դոլարով (ծայրահեղ դեպքում՝ ռուսական ռուբլով, իսկ էլ ավելի ծայրահեղ դեպքում՝ եվրոյով), չգայթակղվել դրամի վրա բանկերի կողմից տրված բարձր դեպոզիտներով, աշխատել ապրանքների ու ծառայությունների գնման պայմանագրերը կնքել դրամով, վաճառքինը՝ դոլարով, և հնարավորության սահմաններում ստեղծել առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ:




Լրահոս