Սա Ազգային ժողով չէ, ազգակցական ժողով է, որտեղ նշանակվել են, ոչ թե ընտրվել: Մենք հայտարարել ենք, որ չենք ճանաչի այս ընտրությունների արդյունքները եւ եկել ենք եզրակացության, որ ճշմարտությունը ծրագրով չես կարող վերցնել, պետք է բռունցքներով վերցնել”,- լրագրողների հետ հանդիպման նման հայտարարություն արեց ՀՀԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նախագահական գալիք ընտրությունների հետ կապված` Կոմկուսի մասնակցության առնչությամբ Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ամեն ինչ որոշում է ժամանակը. “Կգա նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամանակաշրջանը, մենք կորոշենք` մասնակցում ենք, թե ոչ: Կապված ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնների հետ` Ռուբեն Թովմասյանն ասաց. “Իմ անձնական կարծիքով վարչապետին չարժե փոխել, նա լավ մասնագետ է շատ լավ գիտի համաշխարհային ֆինանսական տնտեսությունը, ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, ապա դա թողնում եմ ազգակցական ժողովի որոշմանը”:
Պետք է բռունցքներով վերցնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ