Մարդու արյունով աշխատող լամպ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկացի դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է մի լամպ, որն աշխատում է մարդկային արյան շնորհիվ,-գրում է UK News -ը: Նորաստեղծ լամպի օգտագործումն այնքան էլ հարմարավետ չէ, քանի որ լուսավորումն ապահովելու համար, անհրաժեշտ է լամպի սուր ծայրով կտրել մատը եւ այնտեղ արյուն լցնել:
Լամպի բացասական կողմերից է այն, որ իրը նախատեսված է ընդամենը մեկանգամյա օգտագործման համար: Լապի ստեղծման նպատակն ունի բնապասհպանական միտում: Թոմփսոնը հույս ունի, որ մարդն իր սեփական արյունն օգտագործելով եւ կյանքը վտանգի ենթարկելով, կհասկանա, որ անիմաստ էներգիա ծախսելով նույն վտանգին է ենթարկում նաեւ շրջակա միջավայրը:
Բացի այդ, մեկանգամյա օգտագործման լամպի կիրառման դեպքում` օգտագործողն ավելի երկար կմտածի այն վառելու կամ չվառելու հարցի շուրջ:




Լրահոս