ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել հրադադարի մասին համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը կրկին  իր մտոհոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ և  կողմերին կոչ է արել զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Նա անդրադարձել է օրեր առաջ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքին:

«Սա կոչ է բոլոր կողմերին, և մենք մեծ ցանկություն ունենք, որ բոլոր կողմերը հարգեն հրադադարի ռեժիմի համաձայնագիրը. ահա թե ինչի վրա ենք մենք այս պահին կենտրոնացած»,- ասել է Ֆարհան Հաքը:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամներն էլ զոհվել են:




Լրահոս