
Ֆրանսիացի ծխողները որոշել են ստեղծել իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ասոցացիա, որը կմիավորի 12,5 միլիոն ծխողների,- հայտնում է Euromag-ը: Երիտասարդ ծխողները կմիավորվեն միությունում, քանի որ ըստ նրանց ծխողները մշտապես ենթարկվում են խտրականության: Այգիներում, սրճարաններում եւ հասարակական այլ վայրերում ծխելու արգելքը թութունի սիրահարներին զրկում է սիրելի զբաղմունքից: Դիտարկվում է նաեւ մեքենայի ղեկին ծխելն արգելելու հարցը: Ծխողները մտավախություն ունեն, որ առաջիկայում իրենց կարող են արգելել ծխել նաեւ տանը: Իրենց իրավունքների պաշպանության համար ծխողները զինվել են 21600 ստորագրությամբ: