Հայաստանում հաստատվել է փողի իշխանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ-ում ՀԱԿ-ը դժվար կացության մեջ է հայտնվելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը: 
Նա նշեց՝ ինքը չէ, որ պետք է գնահատի ընտրությունները. բոլորը լրատվական դաշտում արձանագրել են, որ անցած ընտրությունները եղել են բոլոր ընտրություններից ամենասոսկալին՝ չնայած իշխող ռեժիմը հայտարարել էր ընտրությունները պարզ ու թափանցիկ անցկացնելու մասին։ Ըստ նրա՝ կեղծվեցին և գնվեցին ընտրությունները։
“Մենք տեսանք, որ մեր ազգաբնակչությունը ընտրական շրջանում բացահայտ գնահատեց փողը: Հայաստանում հաստատվել է փողի իշխանություն, միակ արժեքը փողն է, որը վերահսկում է ամեն ինչ, նաև՝ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնության կամքը։ Այս իրողությունն ապացուցում է, որ հետագան լինելու է շատ ավելի մղձավանջային: 
“Այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների ընթացքում հաջողեցին մտնել ԱԺ, այսուհետ համագործակցելու են առևտրի, ոչ թե քաղաքական բանավեճերի շրջանակում”,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը դժվար կացության մեջ է հայտնվելու, որովհետև ունենալով փոքրաթիվ պատգամավորներ՝ դժվար թե կարողանա առաջ տանել իշխանափոխության գաղափարը, որը հետապնդում է։ 
Գայանե Առուստամյանը հստակեցրեց՝ ինքը ՀԱԿ անդամ է և ներկայացնում է իր անձնական տեսակետը։ 




Լրահոս