
Քաթարի մայրաքաղաք Դոհայի առեւտրի ու զվարճանքի խոշոր Villagio Mal կենտրոնում բռնկված հրդեհից 19 մարդ է զոհվել: Զոհերի մեջ 13 երեխա կա Իսպանիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ճապոնիայից ու Ֆիլիպիններից, ինչպես նաև նրանց 4 ուսուցիչ ու 2 փրկարար: Առնվազն 17 մարդ այրվածքներ ու վնասվածքներ է ստացել: Հրդեհի պատճառն անհայտ է: