Դիտորդների իրավունքները` միասնական քննությունների ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 1-ից մեկնարկում են միասնական քննությունները։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիտորդն իրավունք ունի ծանոթանալ քննության անցկացման կանոնակարգերին, ընթացակարգերին, կազմակերպիչների աշխատակարգերին և իրավական այլ փաստաթղթերի։ Քննության օրը նա կարող է հետեւել քննություն հանձնողների` քննասենյակներում տեղաբաշխմանը, ծրարների բացմանը, քննություն հանձնողներին ցուցումներ տալուն, քննական նյութերի` քննական կենտրոն հանձնմանը, քննության ավարտից հետո քննական նյութերի ծրարմանը, քննական նյութերի` ԳԹԿ հանձնմանը։
Դիտորդը պարտավոր է քննական կենտրոն ներկայանալիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, պահպանել քննության տեղեկատվական գաղտնիությունը, իսկ քննական թեստերը բացվելուց անմիջապես հետո դուրս գալ քննասենյակից:Դիտորդն իրավունք չունի քննության ընթացքում մտնել քննասենյակ, միջամտել քննության նախապատրաստման և անցկացման գործընթացին, քննասենյակում օգտվել բջջային հեռախոսից և կապի այլ միջոցներից, աջակցել շրջանավարտներին կամ շեղել նրանց ուշադրությունը, հարցեր տալ, դիտողություններ անել, նկարել կամ նկարահանել քննական թեստերը, օգտագործել իր կարգավիճակը քննության ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար:




Լրահոս