
Մայիսի 27-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայում մեքենայի տակ ինչ-որ բան են գցել, եւ պայթել են մի քանի մեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Արեշի 45-րդ փողոցի թիվ 45 տան հարակից տարածքում դեռեւս չպարզված առարկայի պայթյունից վնասվել է նշված վայրում կայանված ,Տոյոտա Կորոլաե մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, ,ՌԱՖ-2203ե մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան ապակին եւ անվադողը ու Ֆոլքսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան երկու անվադողերը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված մետաղական բեկորները եւ պայթյունի արգասիքները առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: