Ռուս հայտնիների թանկարժեք մեքենաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրն այս անգամ ներկայացրել է ռուսական շոու-բիզնեսի հայտնիների մեքենաների վարկանիշը:

 

 

 

1

Լավագույնն է ճանաչվել երգիչ Ստաս Միխայլովի մեքենան: Երգչի խոսքով, ինքը հատկապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներ է սիրում:  Սակայն վերջին ժամանակներս նա վարում էր 100 հազար դոլար արժողությամբ «Range rover» մակնիշի մեքենա:

2

Երչգուհի Ալլա Պուգաչովան բազմաթիվ մեքենաներ ունի, որոնցից շատերը նվեր է ստացել:  Սակայն նրա համար հարազատ է «Պուլման» մակնիշի մեքենան, որի արժեքը 300 հազար եվրո է: Սակայն խոսակցություններ կան, թե նա ցանկանում է ձեռք բերել «Խամեր»:

3

Երգիչ Գրիգորի Լեպսն այնքան էլ նորամուծությունների սիրահար չէ և մեքենաների հարցում դասականի կողմնակից է: Նա ունի դասական սև «Lexus LX 470» մակնիշի մեքենա, որի արժեքը 100 հազար դոլարից ավել է:

4

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մեքենաների արժեքը գնահատվում է 1 մլն դոլար: Նրա վերջին ձեռքբերումը սպիտակ «Bentley»-ն է, որի արժեքը գնահատվում է 200 հազար եվրո:

5 5

Երգիչ Նիկոլայ Բասկովն ունի յուրահատուկ «Bentley Limousine»: Այն ամբողջապես կահավորված և պատրաստված է երգչի ցանկությամբ և պատվերով: Տարբեր մասնագետներ մեքենայի արժեքը գնահատում են 1 մլն եվրո:

6

Երգիչ Դիմա Բիլանի մեքենաների թվում առանձնահատուկ տեղ է  գրավում դեղին «Hummer H2 4WD» մակնիշի մեքենան, որը երգիչը տարիներ առաջ նվեր էր ստացել «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո:  Մեքենայի արժեքը 250 հազար դոլար է: Վերջերս երգիչը ձեռք է բերել «Մերսեդես» մակնիշի մեքենա:

 




Լրահոս