Հետազոտություն. Կանայք ավելի երջանիկ են իրենց զգում, քան տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երանիկ լինելու հետ կապված հետազոտություններ են անցկացվել , որոնաք ընդգրկել  է աշխարհի 34 երկրների բնակիչներին:
Այդ հետազոտության համաձայն` կանայք ավելի կրթված են, ավելի քիչ են հակված սթրեսների եւ, ընդհանրապես, առավել հաճախ են իրենց երջանիկ զգում, քան տղամարդիկ:Զարգացած երկրներում տղամարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կանայք, բայց նրանց կյանքի տևողությունը զգալիորեն փոքր է կանանց կյանքի տեւողությունից` միջինը 6 տարի: Ընդ որում, մշտական աշխատանք ունեն տղամարդկանց 72%-ը, իսկ կանանց` 59%: Կանայք ազատ ժամանակ առավել հաճախ են հաստատում սոցիալական շփումներ եւ ավելի քիչ են հակված սթրեսներ տանելու, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները:
Կանայք գերազանցում են տղամարդկանց նաեւ հոբբիների քանակով. գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը միանգամից մի քանի հոբբի ունի, ի տարբերություն տղամարդկանց, ովքեր, սովորաբար, մեկն են ունենում:
Կանանց խոսքով` իրենց երջանկացնում են երեխաները, երկրորդ տեղում են ամուսնու և մնացած հարազատների հետ փոխհարաբերությունները, իսկ երրորդում` տարատեսակ զբաղմունքներն ու շփումներն ընկերուհիների հետ, և միայն յոթերորդ տեղում է գտնվում աշխատանքը` որպես կնոջը երջանկացնող հանգամանք: Իսկ տղամարդկանց մոտ` հակառակն է. որպես երջանկանալու առիթ նրանց համար առաջին տեղում հաջողություններն են կարիերայում, երկրորդում` հոբբին, երրորդում` առողջ ու երջանիկ ընտանեկան փոխհարաբերությունները:




Լրահոս