
Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի ութհարկանի տորթի մնացորդները PFC Auctions-ի կողմից հանվել են աճուրդի: Նշենք, որ հսկայական տորթի 650 կտորը արարողության օրը սպառեցին հյուրերը: Առաջին կտորի մեկնարկային գինը կազմել է 100 ֆունտ ստեռլինգ, այնուհետեւ գինը բարձրացել է մինչեւ 1500 ֆունտի: Տորթից բացի, աճուրդի է հանվել նաև լավագույն ցանկություններով բացիկը, որոնք նորապսակները ստացել էին Կորնուոլի դքսուհուց եւ արքայազն Չարլզից, եւ 16 էջանոց գրքույկը, որում պսակադրության երգեր են ու աղոթքներ: