
Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Նելլի Աղինյանը, Վահե Բաղդասարյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 2 հնարավորից վաստակել են 2-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին երեք տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Հակոբյանը, Մելքումյանը, Գրիգորյանը:
Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանն ունեն 1,5-ական, Կարեն Գրիգորյանը` 1 միավոր: