Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նախարար Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել, այս մասին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Արմեն Աշոտյանը երկօրյա արձակուրդում է և նոյեմբերի 17-ից 18-ը մասնակցելու է կուսակցական միջոցառման, այնուհանդերձ հնարավոր են հանդիպումներ և քննարկումներ Եվրամիության կրթության պատասխանատուների հետ։