Գերմանիայում տղամարդը պայթեցրել է իրեն՝ հարազատների հետ վեճից հետո: Պայթյունից տուժել է յոթ մարդ, իսկ ինքն իրեն պայթեցրած տղամարդը՝ մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «AS»-ին:
Դեպքը տեղի է ոընեցել այսօր՝ Հոմբերգ բնակավայրում: Կայքը գրում է, թե վեճից հետո տղամարդը նստել է իր մեքենան և հեռացել տանից: Որոշ ժամանակ անց նա ետ է վերադարձել և գործի դրել պայթուցիկ սարքը՝ մեքենայում գտնվելու ժամանակ:
Տուժած մարդկանց թվում են նաև այդ տղամարդու բարեկամները, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել: Պայթյունը նաև ֆինանսական վնաս է հասցրել հարակից ստներին: