ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Երեկ Չարենցի փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ իրար են բախվել միանգամից երեք մեքենա, որոնցից մեկը պատկանում է քաղավիացիայի նախկին պետին՝ Շահեն Պետրոսյանին: Վերջինս հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերն ու հանձնել սթափության թեստը եւ ըստ ականատեսների՝ իսկական «շոու» է սարքել, ինչի պատճառով տեղափոխվել է ոստիկանության բաժին: Երեւի թե քաղավիացիայի նախկին պետը դեռեւս իրեն «պետի» կարգավիճակում է զգում, ինչի համար էլ որոշել է ընդդիմանալ ոստիկանության աշխատակիցներին:

 

 
ՀԱՐՑ. 2014թ. փետրվարի 18-ին տրանսպորտային միջոցը ժամանակավորապես հաշվառումից հանվել է: Առկա է համապատասխան տեղեկանք՝ տրված պետավտոտեսչության կողմից: Սակայն քաղաքապետարանը, որտեղ փաստացի գրանցված եմ, ե՛ւ գույքահարկը, ե՛ւ տուգանքները հաշվարկում է: Կցանկանայի տեղեկանալ՝ քաղաքապետարանն իրավունք ունի՞ հաշվարկելու ե՛ւ գույքահարկը, ե՛ւ տուգանքները:

Խորեն Գեւորգյան (66 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հոդված 30.1 համաձայն՝ տրանսպորտային միջոցը ժամանակավոր հաշվառումից հանելը չի ազատում գույքահարկ վճարելուց, քանի որ չի դադարեցվում սեփականության իրավունքը:

«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար այս դեպքում քաղաքացին պետք է կատարի գույքահարկի վճարումները, իհարկե, միայն օրենքով սահմանված տոկոսադրույքի չափով: ԱՔԻԼԵՍ-ից մեզ տեղեկացրեցին նաեւ, որ տույժերի համար սահմանված տուգանքները հաշվարկում են վերջին մեկ տարվա համար, ըստ «Հարկերի մասին օրենքի» հոդված 23-ի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: Հիշեցնենք նաեւ, որ գույքահարկից ազատվում են` ա)ջրամբարները, բ)ժամանակավոր տնակները, գ)օրենսդրությամբ սահմանված կարգով պատմամշակութային նշանակության ճանաչված հարկվող օբյեկտ համարվող գույքը` ՀՀ Կառավարության սահմանած ցանկին համապատասխան:

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսիններն ունեն բժշկական սոցիալական փաթեթ, սակայն ամուսնու սոցփաթեթը սպառվել է: Այս դեպքում կինը կարո՞ղ է իր սոցիալական փաթեթը փոխանցել ամուսնուն:

Լուսինե Սահակյան (35 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված N2-ի 3-րդ կետով նախատեսված է, որ սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝
1) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը եւ նրա ամուսինը,
2) ուսման վճարից՝ աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները),
3) հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):
Հավելված N 1-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված է, որ աշխատողի անմիջական ընտանիքի անդամ է համարվում աշխատողի ամուսինը, մինչեւ 27 տարեկան զավակը (զավակները):
Այսպիսով՝ սոցիալական փաթեթից աշխատողի անմիջական ընտանիքի անդամը կարող է օգտվել, սակայն ընտանիքի անդամին փոխանցել հնարավոր չէ: Հարկ ենք համարում նշել, որ առողջապահական փաթեթից կարող է օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ առողջապահական փաթեթից իրավունք ունի օգտվելու միայն տվյալ անձը: Ավելացնենք նաեւ, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով՝ միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում: Իհարկե, այս նախագիծը բազմաթիվ դրական կողմեր ունի, սակայն այս համակարգը եւս անմասն չի մնացել որոշ սահմանափակումներ եւ պարտավորվածություններ կիրառելուց:




Լրահոս