Ինչպես և որքան է վաստակել Բեքհեմների հայտնի ընտանիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը պարբերաբար ներկայացրել է, թե որքան են վաստակում և որքան կապիտալ են ձեռք բերել այս կամ այն քաղաքական գործիչները: Պարզվում է, որ իրենց ունեցվածքով նախարարներին կամ պատգամավորներին չեն զիջում նաև մարզիկները: Ասվածի վառ ապացույցն է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ու իր ընտանիքի ունեցվածքը:

david-and-victoria-beckham-pic-rex-features-628736922

Նա  իր հարստությունը ձեռք է բերել կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի հետ միասին: Վերջինս նախկին երգչուհի է, ով ունի իր սեփական բրենդը և գումար է վաստակում ցուցադրությունների և դիզայներական աշխատանքների շնորհիվ: Դևիդ Բեքհեմի կարողությունը գնահատվում է 160 մլն ֆունտ ստեռլինգ (260 մլն դոլար), իսկ իր և Վիկտորյայի ընդհանուր կարողությունը` 190 մլն ֆունտ (290 մլն դոլար): Տվյալները ներկայացրել է «Sunday Times Rich List» պարբերականը: 2010թ. նա վաստակել էր 43.7 մլն դոլար, 2011-ին՝ 40 մլն դոլար, 2012-ին` 46 մլն դոլար, իսկ արդեն 2013թ.-ին՝ 36 մլն եվրո:

2012 Vanity Fair Oscar Party Hosted By Graydon Carter - Arrivals

2010-2012թթ. միայն «Footwork Productions» ընկերության հետ ունեցած պայմանագրերի շնորհիվ նա կարողացել է վաստակել 86 մլն ֆունտ ստեռլինգ (186 մլն դոլար): Նա ունի պայմանագրեր Adidas, EA Sports և Yahoo ընկերությունների հետ: «Space girls» խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմն ունի Beckham Brend Limited անվամբ աքսեսուարի և հագուստի հավաքածու, որի շնորհիվ կարողացել է 30 մլն ֆունտ վաստակել:

vik

Դևիդ Բեքհեմը նույնպես հագուստի հավաքածուներ է թողարկում: H&M բրենդը թողարկում է տաբատներ և ժիլետներ, որոնք ընդգծում են տղամարդկանց սպորտային կառուցվածքը:

Viva Forever - Press Night Arrivals

Բեքհեմների ընտանիքը 2013թ. 80 մլն դոլար արժողությամբ նոր բնակարան է ձեռք բերել Լոնդոնում:

1

2

Ավտոմեքենաները հանդիսանում են Բեքհեմի իմիջի մի մասը: Նա մեքենաների հանդեպ առանձնահատուկ թուլություն ունի և հաճախ է փոխում դրանք:

1

2

David Beckham Archive

4

5

622-600x458

7




Լրահոս