Անգելա Մերկելն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը:

«Կարևոր է, որպեսզի երկխոսության համար օգտագործվի ցանկացած հնարավորություն»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում էր ունեցել Անգելա Մերկելի հետ:  Գերմանիայի կանցլերը, սակայն հրաժարվել է պարզաբանումներ տալ իրենց խոսակցության վերաբերյալ և նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում տիրող ընդհանուր իրավիճակը:

Նշենք, որ Պուտինը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ: Բոլոր այս հանդիպումների ժամանակ քննարկվել է Ուկրաինայի հարցը:

 




Լրահոս