Պայթյուն Չարբախի Էլեկտրոն գործարանում, 2 զոհ (թարմացված,լուսանկարներ , տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am -ի թղթակիցը  Չարբախ թաղամասի Շարուրի 37 հասցեում տեղի ունեցած պայթյունի վայրից հայտնում, որ պայթյուն Է  տեղի է ունեցել  “Էլեկտրոն” գործարանի տարածքում: Բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում ասել են,  լսվել է պայթյունի 3 ուժեղ ձայն, որից հետո առաջացել է խոշոր հրդեհ, եւ 
որ իրենց տեղեկություններով կա 4 :  Այս պահին անձամբ դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ-ի ղեկավար կազմով եւ  փորձագետներով։ Մեր թղթակցի հավաստմամբ` ոստիկնները խոչընդոտում են լրագրողների` թույլ չտալով նրանց նկարահանում իրականցնել պայթոյւնի վայրում: Քիչ առաջ armlur.am -ի թղթակիցը հայտնեց,  որ շինության փլատակների տակից մահացած վիճակում դուրս է բերվել մի տղամարդու դի, ով, պարզվել է 64-ամյա Ադիբեկ Բարսամյանն է։ Եվս մեկ հոգի՝ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն։
Քիչ առաջ armlur.am -ի թղակիցը պայթյունի վայրից հայտնեց, որ ոստիկկները թույլ են տվել միջադեպի տարածքում նկարահանման աշխատանքներ անցկացնել ինչպես նաեւ լրագրողների հետ զրուցել է  ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով փաստեց, ծանր վնսվածքներով  Էրեբունի բժշկական հիվանդանոց տեղափոխված 67 -ամյա Ջանիբեկ Մարտիրոսյան մահացել է: Նախարարի հավաստմամբ` դեպքի մասին ոստիկանությունում արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն եւ պայթյուն պտճառների մասին  կտեղացվի ավելի ուշ: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս