“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի անդամների` Սահմանադրական դատարան չգալը վկայում է այն մասին, որ իրենք` հայցվորներն էլ, չգիտեն, թե ինչ են ուզում, այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը: “ՀԱԿ-ի համար կարևորը դատարանի վճիռը չէ, այլ ուրիշ մի բան են նրանք փնտրում, և դա է պատճառը, որ նրանցից այսօր ոչ ոք չի ներկայացել դատարան”,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ՀԱԿ կուսակցությունների դաշինքը ՍԴ-ում բողոքարկում է մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում անվավեր ճանաչել դրանց։