
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ և մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի: Սերժ Սարգսյանը և բարոնուհի Քոքսը խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարևորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ և լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետևողական աշխատանքը: