
Լոնդոնի Sothbey”s աճուրդի տանը մայիսի 28-ին կայացած վաճառքում հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու “Ձմեռային բնապատկեր” կտավը վաճառվել է 277 հազ եվրոյով: Կտավի մեկնարկային գինը եղել է 60-80 հազ եվրո,- հայտնում է lenta.ru -ն: Ռուսական աճուրդում ներկայացվել են ընդհանուր առմամբ 38 իրեր, որոնցից 13-ն այդպես էլ չեն գտել իրենց գնորդներին: