Համացանցում է հայտնվել հաջորդ սերնդի Bugatti Veyron-ի լուսանկարները: Մեքենան համալրված է հիբրիդային ուժային համակարգով և կստանա Chiron անվանումը:
Նախատեսվում է, որ Bugatti Chiron-ի ուժային համակարգի հզորությունը կկազմի 1500 ձիաուժ: Մեքենան կպահպանի ռոբոտացված փոխանցման տուփը:
Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 460 կմ/ժամ: Chiron-ի պրեմիերան կկայանա 2016-ին: