Վիրաբույժ-կոնսուլտանտը մեղադրվում է հիվանդի մահվան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ինչպես հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի “Ճերմակ հիվանդանոց” ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:




Լրահոս