Չեխիան և Սլովակիան սկսում են տոնակատարությունները խոշորագույն ուսանողական ցույցի 25-ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ այդ ցույցից սկսվեց «թավշյա» հեղափոխությւնը, որը սկիզբ դրեց այն ժամանակվա Չեխոսլովակիայում կոմունիզմի անկմանը և անցմանը դեպի շուկայական տնտեսություն:
Ուսանողի միջազգային օրվա հետ կապված խաղաղ բողոքը վերաճել էր ոստիկանության հետ բախումների: Ոստիկանները ծեծի էին ենթարկում ուսանողներին:
Մեկ ամիս անց Չեխոսլովակիայում իշխանության ղեկին կանգնեց առաջին ոչ կոմունիստական կառավարությունը, իսկ 1989թ.-ին Վացլավ Գավելը քվեարկության արդյունքներով դարձավ դաշնության նախագահ:
1993թ.-ին Չեխիան և Սլովակիան «թավշյա» հեղափոխության արդյունքում դարձան առանձին պետություններ, տեղեկացնում է BBC-ին: