ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հետաձգեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի ներկայացրած հայցով քննությունը մինչև վաղը ժամը 12։00–ը։
Սույն դատական հայտով ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Վաղվա նիստին հայցվոր կողմը պետք է ներկայացնի իր եզրափակիչ խոսքը և հիմնավորումները։ Վաղվա դատական նիստից անմիջապես հետո ԿԸՀ-ում կհանձնվեն նույն ընտրությունների արդյունքում պատգամավորներ դարձած ՀՀ քաղաքացիների մանդատները։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում քաղաքական 6 ուժեր, այդ թվում ՀԱԿ-ը, անցան խորհրդարան։ Այսօրվա դատական նիստին ՀԱԿ–ից ներկայացել էր միայն ՀԱԿ–ի փաստաբան Վահե Գրիգորյանը։