
Չինաստանի Հուբեյ շրջանի Ուխանի հիվանդանոցի բժշիկները մի քաղաքացու միզապարկից 1 կգ կշռող քար են հեռացրել , որն ունի 11 սմ տրամագիծ: Այդ հսկա քարը Չժան ազգանունով հիվանդը կրել է 20 տարի: Այն նրան լուրջ անհանգստություն չի պատճառել: Միակ բանը, որը Չժանը ստիպված էր անել, հաճախակի զուգարան գնալն է: Արդյունքում վիրաբույժները նրան ենթարկեցին վիրահատության, որը տեւեց ավելի քան մեկ ժամ: Նրան վիրահատող բժիշկ Ու Տյանպենի խոսքով՝ այդ քարը ամենախոշորն էր հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի 40-ամյա պրակտիկայի ընթացքում հանդիպածներից: