Շրջակա միջավայրին հասցվել է 34 մլն.դր վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 10-14.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34.0մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.44հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33.96մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար տրվել է այն վերացնելու վերաբերյալ պարտադիր կատարման հանձնարարական, իսկ բաժնի վարույթին հանձնված մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տրվել է խախտումները վերացնելու պարտադիր կատարման երեք հանձնարարական:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Ճամբարակի և Գավառի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ առգրավված 16.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 160 հատ /30.5կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.3 մլն.դր. գումար:




Լրահոս