Armenian text to speach

Տիգրան Կարապետյանը եռյակի հաջորդ հանրավաքին կլինի հարթակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեք ոչ իշխանական ուժերի հաջորդ հանահավաքին կլինի ամբիոնում: Այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց Տ.Կարապետյանը և հավելեց. «Միանալու ենք, որ հավատ ավելացնենք»:

Անդրադառնալով մինչ այս իր կողմից արված այն հայտարարությանը, թե խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը «իշխանական պրոյեկտ» են, Տիգրան Կարապետյանը բացատրեց. «Եթե նրանք իշխանական պրոյեկտ լինեին, ապա իմ մեկնած ձեռքին չէին արձագանքի»:

Նրա խոսքով, սա համաժողովրդական շարժում է, որին պետք է միանան բոլոր կուսակցությունները: Նա հայտարարեց, որ այդ մասին դեռևս եռյակի առաջնորդների հետ չի խոսել: «Մինչ այդ, հանդիպում կլինի»,- հայտարարեց ԺԿ առաջնորդը:




Լրահոս