Գազամատակարարման խափանման պատճառով Մոսկվայում հրդեհներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում գազի ճնշման տատանումների պատճառով հրդեհներ են բռնկվել: Արդյունքում տուժողներից երկուսը ծանր վիճակում գտնվում են Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի այրվածքաբանական վերակենդանացման բաժնում: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տուժածների մոտ ախտորոշվել են վերին շնչուղիների այրվածքներ:

Տուժածներից մեկը 89 տարեկան է, հայտնել են բուժհիմնարկից: Ռուսաստանի ԱԻՆ-ի տեղեկություններով, արտակարգ պատահարի պատճառով Մոսկվայի Պրեսնենսի թաղամասում տուժել են 6 մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, մյուս չորսին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:

Նախարարության տվյալներով, նախօրեին գազի բաշխման ենթակայանում անսարքության պատճառով հրդեհներ են բռնկվել 14 բարձրահարկ շենքերի 18 բնակարաններում: Որոշ բնակարաններում հրկիզման պատճառ է դարձել աշխատող գազօջախի կրակի կտրուկ բարձրացումը:




Լրահոս