Ռուս-լեհական լրտեսական «պատերազմը» շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մի քանի լեհ դիվանագետի է արտաքսել իր երկրից: Ինչպես տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից, մինչ այդ Լեհաստանն արտաքսել էր ռուս դիվանագետներին, ինչը Ռուսաստանը համարում է «ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ:

Լեհ դիվանագետների արտաքսումով Ռուսաստանը պատասխան քայլ է կատարել:

Արտաքսման մասին Լեհաստանը հայտարարել էր դեռևս հոկտեմբերի սկզբին: Ինչպես պարզաբանել է երկրի փոխվարչապետ Յանոշ Պեխոչինսկին, դա կապված էր լրտեսական սկանդալի հետ: Թե որ երկրի դիվանագետների մասին էր խոսքը, այդ ժամանակ չէր նշվում. հիշեցնում է TAСС-ը:




Լրահոս