Ազգային ժողովում այժմ քննարկվում է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը: Հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն է:
Այս օրինագծով առաջարկվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել սահմանամերձ համայնքների բնակիչներին, ինչպես նաև որոշակի հարկային արտոնություններ:
Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է կառավարությունը: Վաչե Տերտերյանը նշեց, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:
Օրինագծում ամրագրված է, որ աահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: Դրանից հետո կամ կերկարաձգվի, կամ նոր օրենքներ կընդունվի: