Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս: Նա վնասվածքը ստացել է երեկ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իտալիայի ընտրանու հետ խաղում:
Մոդրիչն այսօր բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վերականգնման հստակ ժամկետը:
Հիշեցնենք, որ Իտալիա-Խորվաթիա խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: