Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր ինտերնետային էջում Կանադայի Կոլումբիա մարզի վարչապետ, Քրիսթի Քլարքին հրավիրել է մերկ զբոսանքի: Քլարքը պետք է բոլորովին մերկ ելնի միլիարդատիրոջ շալակը, երբ վերջինս քայթսերֆինգ վարի: 61-ամյա ձեռնարկատերը գրել է, որ կանադական մարզ այցի ժամանակ վարչապետը տվել է իր համաձայնությունը:
Վարչապետի գրասենյակն այս հրավերը չի մեկնաբանել: Իսկ կանադական լրատվամիջոցները նշում են, որ գործարարը կարողանում է դեպի իրեն գրավել մամուլի ուշադրությունը, հայտնում է NEWSru. Israel -ը: Virgin մեգակորպորացիայի հիմնադիրը սիրում է իր լավ պահպանված արտաքին տեսքով գլուխ գովել` տեղադրելով լուսանկարներ, որտեղ երևում է, որ ակտիվ հանգստից բացի, նա ոչնչով չի զիջում երիտասարդներին: